Ռուսթավելու պողոտայում, խորհրդարանի շենքի դիմաց ակցիային վատացել է Զազա Սարալիձեն: Շտապ օգնության խումբը նրան տեղափոխել է Ինգորողվայի կլինիկա: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը դեպքի վայրից:
Մինչ այդ, ակցիային վատացել է Զազա Սարալիձեի մոտ ինքնազգացողությունը և անհրաժեշտ է դարձել նրան տեղափոխել հիվանդանոց:
Ռուսթավելու պողոտայում ընթանում է ոչ կառավարական կազմակերպությունների կազմակերպված Զազա Սարալիձեին և Մալխազ Մաչալիկաշվիլուն աջակցող ակցիան:
Սկզբում, իրավապահները ակցիայի մասնակիցներին չեն տվել վրան բացելու հնարավորություն:
Քիչ անց, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները օրենսդրական մարմնի շենքի դիմաց բացել են մոտ տաս վրան: Ինչպես նրանք հայտնել են լրագրողներին, այդ վրաններում նրանք կմնան ողջ գիշերվա ընթացքում և խորհրդանշորեն, համերաշխություն կհայտնեն Զազա Սարալիձեին և Մալխազ Մաչալիկաշվիլուն: