Զաուր Դարգալի. Մառնեուլիում 6-րդ օրն է, կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել, թեստավորումը տվել է դրական արդյունք
Զաուր Դարգալի. Մառնեուլիում 6-րդ օրն է, կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել, թեստավորումը տվել է դրական արդյունք

Մառնեուլիում 6-րդ օրն է, կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել,- այս մասին հայտարարել է Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին:

Նրա խոսքով, մունիցիպաիտետում անցկացված թեստավորումը ցույց է տալիս դրական դինամիկա:

«PCR թեստավորումը, որն անցկացվել է Մառնեուլիում, ցույց է տվել շատ դրական դինամիկա: 1635 թեստից դրական է եղել միայն մեկի պատասխանը, այն էլ կապված է հայտնի «կլաստերի» հետ: Վերջին 6 օրվա տվյալները ցույց են տվել, որ Մառնեուլիում ունենք դրական արդյունքներ»,- հայտարարել է Դարգալին:

Բացի այդ, նրա խոսքով, մունիցիպալիտետում սովորական ռեժիմում շարունակվում է աշխատանքը և տեղեկատվական քարոզարշավը:

«Գյուղերում երթևեկում են ավտոմեքենաներ: Արդեն վերսկսվել են ենթակառուցվածքային նախագծերը, որը շատ կարևոր է և աշխատանքը շարունակում ենք սովորական ռեժիմում, որպեսզի ճիշտ և արդյունավետ կերպով արձագանքենք մարտահրավերին»,- հայտարարել է Զաուր Դարգալին: