Զաուր Դարգալի. Չնայած Մառնեուլիում սահմանափակումների չեղարկման, այստեղ կշարունակվեն կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները
Զաուր Դարգալի. Չնայած Մառնեուլիում սահմանափակումների չեղարկման, այստեղ կշարունակվեն կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները

Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին հայտարարում է, որ մունիցիպալիտետը վերադառնում է բնականոն կյանքին, սակայն չնայած սահմանափակումների չեղարկման, շարունակվում են կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները:

«Այսօրվանից բացվել է Մառնեուլին: Դա նշանակում է, որ Մառնեուլիում ապրող մարդիկ հնարավորություն կունենան առանց խոչընդոտների երթևեկել Վրաստանի այլ քաղաքներ: Սա շատ կարևոր որոշում է Մառնեուլցիների համար: Բացի այդ, ցանկանում եմ ասել, որ Մառնեուլիում կշարունակվեն այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք շատ կարևոր են մեզ համար»,- նշել է Զաուր Դարգալին:

Նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում, գյուղերում կշարունակվի ջերմաչափման գործընթացը, որին ներգրավված կլինեն գյուղի բժիշկները: Բացի այդ, կշարունակվի նաև տեղեկատվական քարոզարշավը:

«Մունիցիպալիտետի ներգրավվածությամբ, հավաքի վայրերում կշարունակվի գործել սոցիալական հեռավորության պաշտպանության օրենքը: Մառնեուլին, ինչպես նաև Վրաստանի այլ քաղաքներ, աստիճանաբար վերադառնում են բնականոն կյանքին: Այսօրվանից այստեղ ևս բացվում են գեղեցկության սրահները և էսթետիկ կենտրոնները»,- հայտարարել է Զաուր Դարգալին: