Զատկի տոնի հետ կապված՝ Վրաստանի երկաթուղին ապրիլի 8-ից 14-ը ներառյալ լրացուցիչ երթուղիներ է նշանակում
Զատկի տոնի հետ կապված ուղևորահոսքի ավելացման պատճառով Վրաստանի երկաթուղին ապրիլի 8-ից ապրիլի 14-ը ներառյալ Թբիլիսի-Բաթումի և Թբիլիսի-Փոթի ուղղություններով գնացքների լրացուցիչ երթուղիներ է նշանակում:
«Շարժման ժամանակացույցը տեսեք լուսանկարում։ Տոմսերը կարելի է ձեռք բերել մեր վեբկայքի միջոցով՝ https://gr.com.ge;
Մեր հավելվածի միջոցով՝ onelink.to;
Վրաստանի երկաթուղու տոմսարկղերում;
Վրաստանի երկաթուղու գործընկեր ընկերությունների միջոցով», – նշված է տեղեկատվության մեջ: