Զապորոժիեի վրա ռուսական ավիահարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, 31-ը՝ վիրավորվել

10:57, 03.08.2026

Ռուսները երկու անգամ հարձակվել են Զապորոժիեի վրա՝ օգտագործելով ուղղորդվող ավիառումբեր։ Արդյունքում մեկ մարդ զոհվել է, այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ փրկարարները փլատակներից դուրս են բերել 71-ամյա կնոջ մարմինը։ Վիրավորվել է 31 մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս։ Վիրավորներից երկուսը գտնվում են ծանր վիճակում։

Զապորոժիեի վրա երկու հարձակումների հետևանքով վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, մեքենաներ և ոչ բնակելի շենքեր, այդ թվում՝ պահեստներ։

Նմանատիպ