Զապորոժիեի ատոմակայանի աշխատակիցների ավտոբուսի կանգառում անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել
FILE PHOTO: A Russian service member stands guard at a checkpoint near the Zaporizhzhia Nuclear Power Plant in the Zaporizhzhia region, Russian-controlled Ukraine, June 15, 2023. REUTERS/Alexander Ermochenko/File Photo
Մեկ մարդ զոհվել է Զապորոժիեի ատոմակայանի աշխատակիցների ավտոբուսի կանգառում անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով, հաղորդում է Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը։
Ատոմակայանի տնօրենը գործակալությանը հայտնել է, որ պայթյունի հետևանքով, որի թիրախը անձնակազմն ու ենթակապալառուներն էին, վիրավորվել է 16 մարդ, որոնցից երեքը՝ ծանր։
Ատոմակայանի տնօրենը միջադեպը բնութագրել է որպես ատոմակայանի երբևէ ապրած ամենավատ միջադեպը։
ՄԱԳԱՏԷ-ն նաև տեղեկացվել է ատոմակայանի արդյունաբերական գոտու վրա հարձակումների մասին։ Տեղեկություններ չկան միջուկային անվտանգությանը կամ պաշտպանվածությանը հասցված որևէ վնասի մասին։
«Գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսը կոչ է անում այս գործողությունների համար պատասխանատու զինվորական հրամանատարներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր թիրախավորում են ատոմակայանները և/կամ դրանց անձնակազմը, անհապաղ դադարեցնել այս անընդունելի գործողությունները, որոնք լիովին հակասում են Յոթ սյուներին և Հինգ սկզբունքներին և լուրջ սպառնալիք են ներկայացնում միջուկային անվտանգության համար հակամարտության ժամանակ», – ասվում է Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը հայտարարության մեջ։