Զաալ Ուդումաշվիլի. Երկրորդ փուլը թող իրենց համար անցկացնեն, ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուներից և ոչ մեկը չի մասնակցի
Երկրորդ փուլը թող իրենց համար անցկացնեն, ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուներից և ոչ մեկը չի մասնակցի,- այս մասին լրագրողներին է հայտնել «Ազգային շարժման» անդամ Զաալ Ուդումաշվիլին՝ ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ:
Նրա խոսքով, «Վրացական երազանքը» երկրորդ փուլում մնացել է մենակ:
«Երկրորդ փուլը թող իրենց համար անցկացնեն, ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուներից և ոչ մեկը չի մասնակցի և ում համար են անցկացում, անհասկանալի է: Իրենք գիտեն իրենց գործը, բայց երկրորդ փուլում մենակ են մնացել: Ոչ մի կուսակցություն, որը մասնակցում է այս բանակցություններին, չի պատրաստվում մտնել խորհրդարան և սա նրանցից յուրաքանչյուրի կայուն դիրքորոշումն է»,- հայտարարել է Զաալ Ուդումաշիլին: