Զաալ Ուդումաշվիլի. Մեր պահանջն է նոր և արտահերթ ընտրություններ, այս պահանջին հավատարիմ ենք հոկտեմբերի 31-ից հետո
Մեր պահանջն է նոր և արտահերթ ընտրություններ, այս պահանջին հավատարիմ ենք հոկտեմբերի 31-ից հետո,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» առաջնորդ Զաալ Ուդումաշվիլին:
Ինչպես նշել է Ուդումաշվիլին, «Ազգային շարժումն» ընդդիմության ներկայացուցիչների հետ անհատական հանդիպումներին որևէ խնդիր չունի:
«Առաջարկները, որոնք այսօր ներկայացվեցինք, մեզ համար ընդունելի չեն: Ինչու պետք է որևէ բանն անվանենք պլեբիսցիտ, երբ հնարավոր է, որ անցկացվի ուղղակի պլեբիսցիտ և ոչ թե ընտրություններ, որոնք կներկայացվեն որպես պլեբիսցիտ: Ընտրությունները և պլեբիսցիտը երկու տարբեր թեմաներ են: Մեր պահանջն է նոր և արտահերթ ընտրություններ, այս պահանջին հավատարիմ ենք հոկտեմբերի 31-ից հետո»,- հայտարարել է Զաալ Ուդումաշվիլին: