Զաալ Ուդումաշվիլի. Կարևոր չէ, թե ով ինչ տեղեկատվություն ուներ, ինչպես Միխեիլ Սաակաշվիլին մտավ Վրաստան կամ որտեղ է այժմ, գլխավորը այն է, որ նա Վրաստանում է
Կարևոր չէ, թե ով ինչ տեղեկատվություն ուներ, ինչպես Միխեիլ Սաակաշվիլին մտավ Վրաստան կամ որտեղ է այժմ, գլխավորը այն է, որ նա Վրաստանում է, – ասել է «Ազգային շարժման» անդամ Զաալ Ուդումաշվիլին:
«Գլխավորն այն է, որ նա գտնվում է Վրաստանում եւ դա բնական է, նա շատ կարեւոր դեր կխաղա ընդդիմության հաղթանակի գործում: Հիմա գլխավորն այն է, որ վաղը հանգիստ գնանք ընտրությունների և արտահայտենք մեր դիրքորոշումը:
Վրաստանը կանգնած է կարեւոր գործընթացների առջեւ, եւ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ավարտի այդ գործընթացը: Յուրաքանչյուր քվե վճռորոշ նշանակություն ունի մեր որոշման, ամբողջ Վրաստանի համար՝ հայտարարելու «Վրացական երազանքին», որ իրենց ժամանակը սպառվել է: Ժամանակն է փոփոխությունների», – ասել է Զաալ Ուդումաշվիլին:
Նրա խոսքով, ինքը Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան ժամանելու մասին լսել է առավոտյան նրա հրապարակումից:
«Կարծում եմ, որ մենք բոլորս այդպես հասկացանք, և ես շատ ուրախացա: Մենք բնականաբար պատրաստվում ենք հաղթել ընտրություններում եւ բնական է, որ այստեղ գլխավորը լինելու է ձայների պաշտպանությունը», – ասել է Զաալ Ուդումաշվիլին:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր խորհրդի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր առավոտյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ նա անօրինական կերպով է մուտք գործել երկիր և արդեն Վրաստանում է: Միխեիլ Սաակաշվիլին հրապարակել է նաև մեկ այլ տեսանյութ, որտեղ ասում է, որ գտնվում է Բաթումիում:
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան ժամանման վերաբերյալ Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը: