Զաալ Ուդումաշվիլի. Ընդդիմությունը չի պատրաստվում անկարգությունների, մեր հիմնական խնդիրն է՝ հնարավորինս հանգիստ անցկացնել ընտրությունները
Ընդդիմությունը չի պատրաստվում անկարգությունների: Մեր հիմնական խնդիրն է՝ հնարավորինս հանգիստ անցկացնել ընտրությունները, «Վրացական երազանքը» թողնել 43 տոկոսից ցածր և այնուհետ երկրում արտահերթ ընտրություններ նշանակել, – ասել է «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Զաալ Ուդումաշվիլին:
Խոսելով կուսակցությունների վարկանիշների մասին, Ուդումաշվիլին ասաց, որ «Վրացական երազանքը» ընտրություններում 43 տոկոս ձայն ստանալու հնարավորություն չունի:
«Վրացական երազանքը» շատ լավ գիտի իր վիճակը: Նրանք նույնպես ճիշտ հետազոտություններ են կատարում, բայց չեն հրապարակում, և քաջ գիտեն, որ արդյունքը ոչ թե 43 տոկոս, այլ շատ ավելի ցածր կլինի 40 տոկոսից: Հետեւաբար, նրանք 43 տոկոս հավաքելու շանս չունեն: Այսպիսով, այժմ, երբ հռետորաբանությունը փոխվել է, ավանդական հաղորդագրությունները սկսվել են, կարծես ընդդիմությունը պատրաստվում է անկարգությունների: Մենք չենք պատրաստվում անկարգություններին: Մեր հիմնական խնդիրն է՝ հնարավորինս հանգիստ անցկացնել ընտրությունները, «Վրացական երազանքը» թողնել 43 տոկոսից ցածր, այնուհետև երկրում պետք է նշանակվեն արտահերթ ընտրություններ», – ասել է Զաալ Ուդումաշվիլին: