Զաալ Ուդումաշվիլի. Այսօր երկրի համար շրջադարձային պահ է, երբ բոլորը, ներառյալ իրավապահները, պետք է կանգնեն պատմության լուսավոր կողմում
Զաալ Ուդումաշվիլի. Այսօր երկրի համար շրջադարձային պահ է, երբ բոլորը, ներառյալ իրավապահները, պետք է կանգնեն պատմության լուսավոր կողմում

«Այսօր երկրի համար շրջադարձային պահ է, երբ բոլորը, ներառյալ իրավապահները, պետք է կանգնեն պատմության լուսավոր կողմում», – նման մեկնաբանություն է արել «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Զաալ Ուդումաշվիլին՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարության մասին իրավապահների վերաբերյալ:

«Կարծում եմ՝ այսօր երկիրը համար շրջադարձային պահ է, երբ բոլորը պետք է մի կողմում կանգնեն, սա պատմության լուսավոր կողմն է, սա վրաց ժողովրդի կողքին կանգնելն է: Ուստի, բոլոր իրավապահները, ովքեր կատարում են անօրեն հրաման և առավել ևս, ովքեր անօրեն հրաման են արձակում, օրինակ կբերեմ Կենտրոնական ընտրական վարչության շենքի մոտ անցկացվող ցույցն աօրեն ցրելը: Իհարկե, այդպիսի անձինք պետք է պատասխան տան, և բնականաբար, բոլոր ապօրինի հրաման արձակողները չեն կարող համարվել իրավապահներ: Այդ մարդիկ այսօր պաշտպանում են Բիձինա Իվանիշվիլիի շահերը, բայց դա, իհարկե, չի վերաբերում իրավապահներին, ովքեր ազնվորեն ծառայում են երկրին», – հայտարարել է Զաալ Ուդումաշվիլին: