Յուտո Տոցուկոյի վնասվածքը լուրջ չէ. Ճապոնացի բժիշկներ
Յուտո Տոցուկոյի վնասվածքը լուրջ չէ. Ճապոնացի բժիշկներ

Սնոուբորդի մրցման ժամանակ տուժած մարզիկի վնասվածքը, բժիշկների խոսքով, լուրջ չէ, սակայն 16-ամյա ճապոնացին դեռևս ունի ցավեր: Տոցուկան վնասվածքն ստացել է այսօր, եզրափակիչ մրցման ժամանակ:

Մրցումը դադարել է մի քանի րոպեով, որպեսզի բժիշկները օգնություն ցուցաբերեին մարզիկին: Տոցուկային տարել են պատգարակով:

Հիշեցնենք, որ ոսկե մեդալակիր է դարձել ամերիկացի Շոն Ուայթը, երկրորդ տեղում է Տոցուկայի հայրենակից Այումու Հիրանին, իսկ բրոնզե մեդալակիրը ավստրիացի Սկոտ Ջեյմսն է:

 

Օլիմպիադայի ռեպորտաժները հնարավոր է դիտել հետևյալ հղումներով – Առաջին ալիք / Երկրորդ ալիք (միայն Վրաստանի տարածքում):