Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն խորհրդակցությունների նոր փուլ կանցկացնեն իրենց արտաքին գործերի նախարարությունների միջոցով
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը դիվանագիտական գերատեսչությունների գծով հերթական խորհրդակցությունների փուլ կանցկացնեն։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ բազմաթիվ հարցեր դեռևս մնում են չլուծված։
«Պլանավորվում է Արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական խորհրդակցությունների փուլը։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք մնում են չլուծված», – նշել է Ուշակովը։
Ուշակովի փոխանցմամբ՝ Պեկինում Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հանդիպման ժամանակ Ուկրաինայում Չինաստանի խաղաղապահ զորախմբի տեղակայման գաղափարը չի քննարկվել։
«Այս հարցը չի քննարկվել», – պատասխանել է Ուշակովը համապատասխան հարցին։