Լեհաստանի Կրակով քաղաքում ոստիկանությունը կրակ է բացել դանակով զինված տղամարդու վրա

12:41, 08.11.2026

Լեհաստանի Կրակով քաղաքի ոստիկանությունը կրակ է բացել դանակով զինված տղամարդու վրա։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, գիշերվա կեսին, ժամը 03:00-ին, Կրակովի ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ դանակով զինված տղամարդը շարժվում է Կապելանկա փողոցով։ Դեպքի վայր հասնելուց հետո ոստիկանությունը նախազգուշական կրակոցներ է արձակել, ապա կրակել տղամարդու ուղղությամբ։ Կրակոցի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն 23-ամյա տղամարդը բարձրացրել է դանակը։ Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից։

Նախնական տվյալներով՝ ձերբակալվածը կարող է հոգեկան խանգարում ունենալ։

Ոստիկանության տվյալներով՝ երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպը կապ չունի Կրակովի գլխավոր հրապարակում տեղի ունեցած կրակոցների հետ։

Նմանատիպ