Շալվա Պապուաշվիլին Պրահա է մեկնել Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի պաշտոնական հրավերով
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի պաշտոնական հրավերով մեկնել է Պրահա։
Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանական պատվիրակության հետ միասին պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն։
«Պաշտոնական այցի շրջանակներում Պրահայում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ Չեխիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ։
Շալվա Պապուաշվիլիի գլխավորած Վրաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում են՝ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ՝ Սոզար Սուբարին, Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար՝ Զվիադ Շալամբերիձեն, Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ՝ Ալուդա Ղուդուշաուրին, «Վրացական երազանք» խմբակցության փոխնախագահ՝ Իրմա Զավրադաշվիլին», – հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։