Յուրի Ուշակով - Ամերիկացիները երդվում են, որ եթե Թրամփը համաձայնի ինչ-որ բանի, այն անսասան կլինի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Միացյալ Նահանգները պարտավորվել է Ռուսաստանի հետ հասնել ամուր համաձայնության: Նրա խոսքով՝ «Ամերիկացիները երդվում են, որ եթե Թրամփը համաձայնի ինչ-որ բանի, այն անսասան կլինի»:
Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքով՝ Սպիտակ տան պաշտոնյաները ընդգծում են, որ իրենք տարբերվում են իրենց նախորդներից, ովքեր սկսել են պատերազմը:
Միևնույն ժամանակ, Յուրի Ուշակովը նշում է, որ Մոսկվան Վաշինգտոնի հետ աշխատում է հարցի երկարաժամկետ կարգավորման համատեքստում, և հրադադարի մասին խոսք չկա:
«Կողմերը փորձում են բանակցել բարդ դրույթների շուրջ, որոնք կորոշեն ապագա համաձայնագրի ձևը և ճակատագիրը: Ուկրաինային վերաբերող որոշ հարցեր պահանջում են, որ Միացյալ Նահանգները արմատական փոփոխություններ կատարի իր փաստաթղթերում», – ասել է Ուշակովը:
Վլադիմիր Պուտինի օգնականը նաև նշում է, որ ռուսական բանակի առաջխաղացումը առաջնագծում ավելի բարենպաստ միջավայր է ստեղծել ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների համար: Նրա խոսքով՝ ռուսական և ամերիկյան կողմերն ավելի լավ են հասկացել միմյանց դիրքորոշումները։