Յուրաքանչյուր վրացու համար Դիդգորիի ճակատամարտը շարունակվում է, դա պայքարն է մեր երկրի զարգացման և առաջընթացի համար. Մամուկա Բախտաձե
Դավիթ Աղմաշենեբելին (շինարարը) վրաց ժողովրդին բերել է այնպիսի հաղթանակ, որով կհպարտանար յուրաքանչյուր ազգ,-այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է Դիդգորիում, որտեղ տոնում են Դիդգորոբան:
Ինչպես նշել է Բախտաձեն, Դավիթ Աղմաշենեբելին (շինարարը) ցույց է տվել, որ երբ արդարությունը քո կողքին է, ապա գոյություն չունի ուժ, որը կարող է հաղթել քեզ:
«Դավիթ Աղմաշենեբելին վրաց ժողովրդին բերել է այնպիսի հաղթանակ, որով կհպարտանար յուրաքանչյուր ազգ: Նա մեզ ցույց է տվել, որ երբ արդարությունը քո կողքին է, ապա գոյություն չունի ուժ, որը կարող է հաղթել քեզ, սա այն մեզ զգացմունքն է, որը վրաց ժողովուրդը ունի մինչ օրս: Այդ ուժը պահպանել է մեզ և մեր պետականությունը: Ցանկանում եմ նաև ավելացնել, որ մեր վրացիների դիդգորիի կռիվը շարունակվում է, դա պայքարն է երկրի առաջընթացի և զարգացման համար»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan