Յուրաքանչյուր վրացին, մեր ազգը, միասնական ջանքերով ենք կառուցել այս տաճարը. Մամուկա Բախտաձե
Յուրաքանչյուր վրացին, մեր ազգը, միասնական ջանքերով ենք կառուցել այս տաճարը, իհարկ է կառուցումը պետք է շարունակենք,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է Մախաթայի սարի վրա տաճարը օրհնելուց հետո:
«Ցանկանում եմ բոլորին շնորհավորել այս օրվա առթիվ: Այսօր պատմական օր է: Այսօր օրհնվել է Իվերիայի աստվածամոր սրբապատկերի անվան տաճարը: Այսօր տոնում ենք նաև սուրբ Անդրիայի և հույսի օրը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ողջ Վրաստանին: Յուրաքանչյուր վրացին, մեր ազգը, միասնական ջանքերով ենք կառուցել այս տաճարը, իհարկ է կառուցումը պետք է շարունակենք: Այս վայրը պետք է հանդիսանա բոլորի համար սիրելի տեղ»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը այսօր օրհնել է Մախաթի սարի վրա գտնվող Իվերիայի սուրբ Աստվածամոր սրբապատկերի տաճարը: Տաճարը պատրիարքի օրհնանքով կառուցվում էր 2002 թվականից: