Յուլյա Տիմոշենկոն առաջադրվել է Ուկրաինայի նախագահի թեկնածուի պաշտոնում
Ուկրաինայի նախկին վարչապետ և «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն առաջադրվել է Ուկրաինայի նախագահի թեկնածուի պաշտոնում:
Յուլյա Տիմոշենկոյի խոսքով, Ուկրաինային անհրաժեշտ են շտապ բարեփոխումներ:
Կիևում «Բատկիվշինա» կուսակցության համագումարի ժամանակ Յուլյա Տիմոշենկոյին և նրա կողմնակիցների տեսաուղերձով դիմել է Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին և սատարել նրան:
Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին։ Այս պահի դրությամբ արդեն գրանցված է նախագահի 13 թեկնածու: