Յոհան Վադեպուլը հայտարարում է, որ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին կարող է սկիզբ դնել պատերազմի ավարտի շուրջ լուրջ բանակցությունների
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեպուլը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին կարող է սկիզբ դնել պատերազմի ավարտի շուրջ լուրջ բանակցությունների։
Վադեպուլի խոսքով՝ այս հրավերը կդառնա «լակմուսի թուղթ»՝ բանակցություններին Պուտինի պատրաստակամությունը ստուգելու համար, իսկ, նրա իսկ գնահատմամբ, կառուցողական երկխոսությանը պետք է նախորդի հրադադարի պայմանների պահպանումը։
Նույն մամուլի ասուլիսում Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը նշել է, որ զարմացել է Դոնալդ Թրամփի կողմից Պուտինին հրավիրելու փաստից, սակայն ընդգծել է, որ Կանադան, միևնույն է, մասնակցություն կունենա գագաթնաժողովին, քանի որ դա «իսկական դիվանագիտություն է»։
Ի գիտություն, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ դեկտեմբերին Մայամիում նախատեսված «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը կարող է դառնալ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի եռակողմ հանդիպման հարթակ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին հույս էր հայտնել, որ Պուտինը ներկա կգտնվի գագաթնաժողովին։