Յոհան Վադեպուլ – Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղին անշրջելի է
Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղին անշրջելի է, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեպուլը Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ, ես ընդգծեցի, որ Ուկրաինան գտնվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ուղու վրա, և Գերմանիան հաստատում է այս որոշումը», – ասել է Վադեպուլը։
Նրա խոսքով, սա վերաբերում է նաև Ուկրաինայի առաջարկներին Եվրամիության վերաբերյալ։
«Մենք հույս ունենք, որ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունների առաջին փուլը կբացվի Դանիայի նախագահության ընթացքում», – ասել է Վադեպուլը։
Ինչպես նշել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը, Գերմանիան լավատեսորեն է տրամադրված։
Իր հերթին, Զելենսկին շնորհակալություն է հայտնել Վադեպուլին ազդանշանի համար, «որը երկար ժամանակ ոչ ոք չի լսել Գերմանիայից, և գուցե երբեք էլ»։
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների և ուկրաինացի նախարարի հանդիպման ժամանակ գերմանական կողմը հայտարարեց, որ կարծում է, որ Ուկրաինան պետք է լինի դաշինքում, և որ դա համապատասխանում է ամբողջ Եվրոպայի շահերին։ Մենք շատ գոհ ենք համապատասխան աջակցության ազդանշաններից», – նշեց Զելենսկին։