Սպիտակ տան ներկայացուցիչ. Դոնալդ Թրամփի մոտ որևէ խնդիր չի առաջացրել Ջեյ Դի Վենսի գրառումը, որում վերջինս Իրանի հետ պատերազմը նշում է որպես հանրապետականների՝ ընտրություններում կրած պարտության հիմնական պատճառ

22:19, 05.11.2026

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Դոնալդ Թրամփը «ոչ մի խնդիր» չի տեսել Ջ. Դ. Վենսի գրառման մեջ, որում փոխնախագահը Իրանի հետ պատերազմը նշել է որպես միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտության հիմնական պատճառ։

 

Ավելին, Սպիտակ տան ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ Դոնալդ Թրամփի և Ջ. Դ. Վենսի միջև որևէ տարաձայնություն չկա, և որ ԱՄՆ նախագահն ու նրա թիմը տեղյակ են եղել գրառման բովանդակության մասին՝ նախքան դրա հրապարակումը։

 

Պաշտոնյան նշել է, որ Թրամփը «դեմ չի եղել դրան», ինչի պատճառով էլ աջակցել է տեքստի հրապարակմանը։

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը սոցիալական ցանցերում գրել էր, թե Իրանի հետ պատերազմն է եղել ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը։ Նա նշել է, որ եղել են նաև այլ գործոններ, այդ թվում՝ կյանքի բարձր ծախսերը և Իսրայելի հետ ԱՄՆ հարաբերությունների բնույթը։ Բացի այդ, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը, հավանաբար, ազդել է միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտության վրա, թեև հավելել է, որ միևնույն է՝ կկայացներ ռազմական գործողություն սկսելու նույն որոշումը։

Նմանատիպ