Յոհան Վադեպուլ – Ռուսաստանը շարունակում է էկզիստենցիալ սպառնալիք ներկայացնել մեր անվտանգության համար, Կրեմլի կողմից Կալինինգրադում տեղակայված հրթիռներին Բեռլին հասնելու համար ընդամենը մի քանի րոպե կպահանջվեր
Ռուսաստանի կողմից Կալինինգրադում տեղակայված «Իսկանդեր» տեսակի հրթիռներին Բեռլին հասնելու համար ընդամենը մի քանի րոպե կպահանջվեր,— այս մասին Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքում ուսանողների հետ հանդիպմանն հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեփուլը։
Իր ելույթում Վադեփուլը Հարավային Աֆրիկային տարբերվող մոտեցման կոչ է արել։
«Մենք շատ լավ տեսնում ենք, որ Ռուսաստանը բազմաթիվ տարիներ խաբում էր մեզ և շարունակում է էկզիստենցիալ (գոյաբանական) սպառնալիք ներկայացնել մեր անվտանգության համար։ Ռուսաստանի կողմից Կալինինգրադում տեղակայված «Իսկանդեր» տեսակի հրթիռներին Բեռլին հասնելու համար ընդամենը մի քանի րոպե կպահանջվեր։ Սա ժամանակակից եվրոպական ռազմավարական իրականության մասն է»,— հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։
Մեդիայի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը Գերմանիայի և Հարավային Աֆրիկայի հարաբերություններում տարաձայնությունների հիմնական հարցերից մեկն է։
Ինչպես գրում է գերմանական մեդիան, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի հինգերորդ տարում անգամ Հարավային Աֆրիկան դեռևս չի դատապարտում Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ Որպես BRICS-ի հիմնադիր երկրներից մեկը՝ այն ավանդաբար պահպանում է սերտ կապեր Մոսկվայի և Պեկինի հետ։