Յոհան Վադեպուլ. Իսլանդիայում անցկացված հանրաքվեն ցույց է տալիս, որ Եվրամիությունը պետք է ավելի գրավիչ դառնա

19:36, 31.08.2026

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վաուդեպոլի խոսքով՝ Իսլանդիայում անցկացված հանրաքվեն ցույց է տալիս, որ Եվրամիությունը պետք է ավելի գրավիչ դառնա։

Վաուդեպոլը ափսոսանք հայտնեց իսլանդացիների որոշման կապակցությամբ։ Նա ասաց, որ հանրաքվեն հնարավորություն կտա դաշինքին մտորել այն մասին, թե որտեղ են անհրաժեշտ բարելավումները։

«Դա հիանալի հնարավորություն կլինի միասին ամրապնդվելու համար։ Սա, իհարկե, վերաբերում է մեր առաջարկած տնտեսական հեռանկարներին։ Ես կարծում եմ, ինչպես նախկինում, որ մենք չպետք է մոռանանք Եվրոպական Միությունը դեպի հյուսիս ընդլայնելու նպատակի մասին։ Սա, բնականաբար, ներառում է Իսլանդիան, բայց նաև Նորվեգիան», – ասաց նախարարը։

Օգոստոսի 29-ին Իսլանդիայում անցկացված հանրաքվեի վերջնական արդյունքների համաձայն՝ բնակչության 52.8%-ը քվեարկել է ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսման դեմ, մինչդեռ 47.2%-ը կողմ է եղել բանակցությունների վերսկսմանը։

Նմանատիպ