Յոհան Վադեպուլ. Իրանի հետ հակամարտությունը չպետք է ստվերի Ղազայի ծանր մարդասիրական իրավիճակը
Իրանի հետ հակամարտությունը չպետք է ստվերի Ղազայի ծանր մարդասիրական իրավիճակը,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհաննես Վադեպոլը Երուսաղեմում՝ իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հանդիպումից հետո։
Վադեպոլի խոսքով՝ մարդասիրական իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական, և օգնության կազմակերպությունները դեռևս չունեն տարածք համարժեք մուտք գործելու հնարավորություն։
«Իրանը՝ իր ավելի ու ավելի ագրեսիվ վարքագծով և իր ռազմական ներուժի զարգացմամբ, սպառնալիք է ներկայացնում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի համար։ Իրանի հարձակումները պետք է վերջապես դադարեցվեն», – ասել է Վադեպոլը։
Իր հերթին, Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը նշել է, որ Իսրայելը չի ցանկանում անվերջ պատերազմ, սակայն հակամարտության ավարտի ժամկետը կորոշվի ամերիկացի գործընկերների հետ համակարգմամբ։
«Մենք չպետք է բավարարվենք մասնակի արդյունքներով։ Մենք կշարունակենք այնքան ժամանակ, մինչև մենք և մեր գործընկերները նպատակահարմար չհամարենք դադարեցնել», – բացատրել է Սաարը։