Յոհան Վադեպուլ. ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումներն արդեն տեղի են ունեցել, ուղղակի հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում
Յոհան Վադեպուլ. ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումներն արդեն տեղի են ունեցել, ուղղակի հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեպուլը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև անուղղակի շփումներն արդեն կայացել են։

Ինչպես պարզաբանել է Վադեպուլը, երկու կողմերի ներկայացուցիչները շուտով նախատեսում են հանդիպել Պակիստանում։

«Իմ տեղեկություններով՝ անուղղակի շփումը կայացել է, և ուղղակի հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Դա շուտով տեղի կունենա Պակիստանում», – հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։

Տեղեկացնենք, որ ավելի վաղ Պակիստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ Իսլամաբադը պատրաստ է հյուրընկալել Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի բանակցությունները։