Յոհան Վադեպուլ․ Մենք պետք է ևս մեկ անգամ հաստատակամություն և հստակ դիրքորոշում դրսևորենք Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում. կայունությունն անհրաժեշտ է ոչ միայն Ուկրաինային, այլև Եվրոպային
Կայունությունն անհրաժեշտ է ոչ միայն Ուկրաինային, այլև Եվրոպային. այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին քաղաքականության հարցերով պաշտոնյա Յոհան Վադեպուլը։
Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ Ուկրաինան պետք է շարունակի ստանալ հաստատուն աջակցություն։
«Մենք պետք է նաև կանգնենք կառավարության կողքին և լիովին աջակցենք նախագահին՝ նրա առջև ծառացած բարդ խնդիրների իրականացման հարցում։ Այս փուլում ակնհայտ է, որ բանակցություններ են անհրաժեշտ։ Մինչ ուկրաինական պատվիրակությունը Մայամիում քննարկում էր Միացյալ Նահանգների հետ համաձայնության հասնելու հնարավորությունը, Պուտինը շարունակում էր հրամաններ տալ՝ ռմբակոծելու Ուկրաինան։ Միայն անցյալ շաբաթ բազմաթիվ խաղաղ բնակիչներ զոհվեցին։ Սա ողբերգական շաբաթ էր մարդկության, ինչպես նաև խաղաղության համար», – հայտարարել է Վադեպուլը։
Գերմանացի պաշտոնյան ընդգծել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտությունը։
«Մենք պետք է շարունակենք հաստատուն վճռականություն և հստակ դիրքորոշում ցուցաբերել Ուկրաինային աջակցելու հարցում։ Մեզ անհրաժեշտ է ոչ թե նվազեցնել, այլ ուժեղացնել Պուտինի վրա գործադրվող ճնշումը՝ ապահովելու նրա պատրաստակամությունը բանակցությունների համար։ Սա ներկայումս առաջնային խնդիրն է, և Գերմանիայի կառավարությունը հաստատակամորեն պաշտպանում է այս դիրքորոշումը», – նշել է Յոհան Վադեֆուլը։