Յոհան Վադեֆուլ․ «Եթե թույլ տանք, որ Ռուսաստանը հաղթի նվաճողական պատերազմում՝ խախտելով բոլոր իրավական սկզբունքները, ապա դա նախադեպ կստեղծի, և դժվար է ասել, թե իրավիճակը որքան հեռու կարող է գնալ»

14:18, 04.11.2026

«Եթե թույլ տանք, որ Ռուսաստանը հաղթի նվաճողական պատերազմում՝ խախտելով բոլոր իրավական սկզբունքները, դա նախադեպ կստեղծի, և դժվար է ասել, թե դա ուր կարող է հասնել։ Մենք ճիշտ կողմում ենք։ Մենք կանգնած ենք նրանց կողքին, ովքեր ենթարկվել են հարձակման։ Մենք օրենքի կողմում ենք», — հայտարարել է գերմանացի քաղաքական գործիչ Յոհան Վադեֆուլը։

 

Նա նշել է, որ 1990-ականներին Կիևը, Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով, նույնիսկ հրաժարվել է իր միջուկային զինանոցից, սակայն դա Ռուսաստանի համար բավարար չի եղել։ Վադեֆուլը հավելել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում բազմաթիվ ծանր հանցագործություններ է կատարել, այդ թվում՝ Բուչայում և Իրպինում։

 

«Ուկրաինայի ինքնիշխանությունը երաշխավորելու փոխարեն՝ Ռուսաստանը ներխուժել է երկիր, հարձակում սկսել և շարունակում է ամեն օր սպանել խաղաղ բնակիչներին։ Ամենևին էլ այդպես չէ, որ Ռուսաստանի կողմից գրավված ուկրաինական տարածքներում խաղաղություն է հաստատվել, կամ որ այնտեղ մարդիկ ներդաշնակ են ապրում։ Ընդհակառակը, մենք ունենք Բուչայի սարսափելի օրինակը, որտեղ տեղի են ունեցել սպանություններ, խոշտանգումներ և բռնաբարություններ», — ասել է Վադեֆուլը։

Նմանատիպ