ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգե. Շնորհավորում եմ վրացերենի օրվա առթիվ, այս ամսաթիվը պատմական նշանակություն ունի
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգե. Շնորհավորում եմ վրացերենի օրվա առթիվ, այս ամսաթիվը պատմական նշանակություն ունի

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն շնորհավորում է վրաց ժողովրդին Մայրենի լեզվի օրվա առթիվ։

Ինչպես գրում է Բյորն Բերգեն «Twitter»-ի իր էջում, այս ամսաթիվը պատմական նշանակություն ունի.

«Շնորհավորում եմ վրացերենի օրվա՝ ապրիլի 14-ի առթիվ։ Այս ամսաթիվը պատմական նշանակություն ունի: 1978 թվականին վրաց լեզվի պետական ​​կարգավիճակը չեղարկելու Խորհրդային Միության փորձին հաջորդեց վրացիների զանգվածային բողոքը և ավարտվեց նրանց հաղթանակով»,- գրում է Բյորն Բերգեն։