Եվս մեկ նորվեգական ոսկի բիաթլոնում. Օլիմպիական խաղեր (վիդեո)
Նորվեգացի բիաթլոնիստ Յոհանես Բյոն ոսկե մեդալ է նվաճել Փհենչհանում ընթացող օլիմպիական խաղերի անհատական մրցավազքում:
Նշենք` այս կերպ նորվեգացին իր առաջին չեմպիոնական տիտղոսն է նվաճել օլիմպիական խաղերում:
Արծաթե մեդալակիր է դարձել սլովենացի Յակով Ֆակը, իսկ բրոնզը նվաճել է ավստրիացի Դոմինիկ Լանդերտինգերը:
Բիաթլոն. Օլիմպիական խաղեր. Փհենչհան. Տղամարդիկ. Անհատական մրցավազք. 20 կմ
1. Յոհանես Բյոթ (Նորվեգիա)` 48.03,8 (2).
2. Յակով Ֆակ (Սլովենիա)` +5,5 (0).
3. Դոմինիկ Լանդերտինգեր (Ավստրիա)` +14,2 (0)