Եվս մեկ հարձակում է տեղի ունեցել Երուսաղեմում, երկու մարդ վիրավորվել է
Եվս մեկ հարձակում է տեղի ունեցել Երուսաղեմում, երկու մարդ վիրավորվել է

Լրատվամիջոցների տվյալներով, հերթական հարձակումն է տեղի ունեցել Երուսաղեմում։ Դեպքի հետևանքով տուժել է երկու մարդ՝ 22 և 45 տարեկան տղամարդիկ։ Նրանց վիճակը ծանր է, բայց կայուն։

Ըստ տեղեկությունների՝ կրակը բացել է 13-ամյա դեռահասը, որն արդեն ձերբակալված է։

Տեղեկության համար՝ գիշերը Երուսաղեմի սինագոգի մոտ կրակոցներ են եղել։ Արդյունքում առնվազն յոթ մարդ է զոհվել, երեք վիրավորի վիճակը ծանր է։ Իսրայելի ոստիկանությունը կատարվածը գնահատում է որպես ահաբեկչություն։