Եվրոպայում խաղաղությունը պահպանելու համար հարկավոր է վերանայել զինվածության վերահսկման ռեժիմը. Հեյկո Մաաս
Եվրոպայում խաղաղության պահպանման համար հարկավոր է վերանայել զինվածության վերահսկման ռեժիմը և զինաթափման գործընթացը,-այս մասին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը հայտարարել է ՝ Der Spiegel-ին տված հարցազրույցի ժամանակ: Հեյկո Մաասի խոսքերով, միջին և փոքր հեռավորության միջուկային և կոնվենցիոն հրթիռների մասին գոյություն ունեցող պայմանագրերից հրաժարվելը անտեսում է զինաթափման ոլորտում ամենամեծ ձեռքբերումը: Հենց այդ պատճառով Գերմանիան դաշնակիցների հետ միասին փորձելու է պահպանել այդ պայմանագիրը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հարցազրույցի ժամանակ թվարկել է, միջազգային անվտանգությունը պահպանելու համար հարկավոր մի քանի կարևոր կետ: Այդ թվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Եվրամիության միջև տվյալների փոխանակումը: Դրա հետ մեկտեղ, միջուկային հրթիռների մասին գոյություն ունեցող լրատվության համապարփակ մոնիտորինգը:
ჰეიკო მაასი – ევროპაში მშვიდობის შენარჩუნებისთვის შეიარაღების კონტროლის რეჟიმის გადახედვაა საჭირო