Եվրոպայի խորհուրդը դադարեցրել է հարաբերությունները Բելառուսի հետ

21:45, 17.03.2022

Եվրոպայի խորհուրդը դադարեցրել է հարաբերությունները Բելառուսի հետ։ Այս մասին տեղեկատվությունը հասանելի է կազմակերպության կայքում։

Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն դրա պատճառ է համարում Բելառուսի ակտիվ մասնակցությունը Ուկրաինայի դեմ շարունակվող ռուսական ագրեսիային։

Համաձայն հրամանագրի՝ Բելառուսին կասեցվում է մասնակցությունը կազմակերպության բոլոր ժողովներին և գործունեությանը։ Դա վերաբերում է նաև Բելառուսի մասնակցությանը Եվրոպայի խորհրդի մասնակի համաձայնագրերին, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովին։

Կոմիտեն նաև որոշել է դադարեցնել բոլոր տեխնիկական համագործակցությունը Բելառուսի հետ։ Այնուամենայնիվ, Նախարարների կոմիտեն որոշեց պահպանել և ամրապնդել հարաբերությունները բելառուսական քաղաքացիական հասարակության և երկրից փախած ընդդիմության հետ։

Նմանատիպ