Եվրոպայի խորհրդում բացվել է «վրացական այբուբենի երեք տեսակի կենդանի մշակույթ» վեռնագրով ցուցահանդեսը (տեսանյութ)
Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդում բացվել է «վրացական այբուբենի երեք տեսակի կենդանի մշակույթ» վեռնագրով ցուցահանդեսը:
Մեկ շաբաթվա ընթացքում Եվրոպայի խորհրդի շենքում, վեհաժողովի անդամներին և հյուրերին հնարավորություն կտրվի ծանոթանալ վրացական այբուբենին:
Հիշեցնենք, 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն վրաց գիրը մտցրել է համաշխարհային ժառանգության ցուցակ: Որոշումը ընդունել են Էթիոպիայում, կազմակերպության ոչնյութական միջկառավարական կոմիտեի 11-րդ նիստին:
Միջոցառմանը ներկա գտնվողներին հնարավորություն է տրվել տեսնել «Խորհրդարան» և «Դիպլոմատ» պարբերականները, ինչպես նաև համտեսել վրացական գինին:
Հեղինակ -
Edgar Barsegyan