Եվրոպայի խորհրդի խորհրդարանային վեհաժողովի մոնիտորինգի խմբի համանախագահները ողջունում են Վրաստանի խորհրդարանի կողմից հաստատված սահմանադրական փոփոխությունները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանային վեհաժողովի մոնիտորինգի խմբի համանախագահներ՝ Տիտուս Կորլատեանը (Ռումինիա) և Կլոդ Քերնը (Ֆրանսիա) ողջունում են Վրաստանի խորհրդարանի կողմից հաստատված սահմանադրական փոփոխությունները, որը միջազգային դոնորների աջակցությամբ, համատեղ քննարկումների ընթացքում մշակվել էր իշխող մեծամասնության և ընդիմության միջև,- այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, համազեկուցողները ցավով նշում են, որ քաղաքական համաձայնության արդյունքում, հնարավոր չի դարձել ավելի նվազ լարված և բևեռացված քաղաքական միջավայրի ստեղծում:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին միասին աշխատել, առանց դիմակայության և կառուցողական ավարտին հասցնել մարտի 8-ի քաղաքական համաձայնագրի մնացած մասը: Բացի այդ, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ որևէ հայտարարությունից կամ գործողությունից, որը կարող է լարվածություն ու բևեռացում առաջացնի կողմերի միջև:
Ինչպես արդեն հայտնել ենք, քաղաքական համաձայնագիրը Վրաստանի համար հնարավորությունների պատուհան է: Մենք խնդրում ենք բոլոր կողմերին լիարժեք օգտագործել այդ հնարավորությունը Վրաստանի լավագույն հետաքրքրությունների համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության վերջում նշված է, որ համազեկուցողները պատրաստված զեկույցով Վրաստան կայցելեն նոյեմբերին, որից հետո այն կներկայացնեն վեհաժողովի 2021 թվականի հունվարի նստաշրջանին: