Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ունի նոր նախագահ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ունի նոր նախագահ:
Նշված պաշտոնը զբաղեցրել է իտալացի Միկելե Նիկոլետին: Նիկոլետին դարձել է ԵԽԽՎ-ի թվով 31-րդ նախագահը:
Նոր նախագահին ընտրել են մեկ տարի ժամկետով: Նիկոլետին այս պաշտոնում փոխարինել է կիպրոսցի Ստելա Կիրիակիդեսին:
61-ամյա իտալացի քաղաքական գործիչը 2014 թվականի օգոստոսի 6-ից ղեկավարում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի պատվիրակությունը: