Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում Վրաստանը ներկայացնելու է «կովիդ 19»-ի առաջացումը հաղթահարելու մասին ծրագիր. Մարյամ Քվրիվիշվիլի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում քննարկելու են «կովիդ 19»-ի պատվաստման հարցը: Վրաստանի խորհրդարանի մշտական պատվիրակության անդամ, Մարյամ Քվրիվիշվիլիի տեղեկությամբ, տարբեր երկրներ հնարավորություն կունենան հանդես գալ զեկույցով:
«Մենք ուրախ ենք, որ Վրաստանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, որի շրջանակներում մենք կներկայացնենք երկրում «կովիդ 19»-ի առաջացման հաղթահարման ծրագիրը և, որ ամենակարևորն է, Վրաստանի պատվաստումների ռազմավարությունը, որը կօգնի մեր երկրին հաղթահարել ներկայիս մարտահրավերը և շատ արագ վերականգնել իր տնտեսությունը»,- ասել է Մարյամ Քվրիվիշվիլին: