Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի համազեկուցողները մոչ են անում հետաքրքրված կողմերին, աջակցել Վրաստանում ընտրական համակարգի փոփոխմանը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի համազեկուցողներ, Տիտուս Կորլատինը (Ռումինիա) և Կլոդ Կերնը (Ֆրանսիա) ողջունում են իշխող մեծամասնության նախաձեռնությունը, Վրաստանում 2020 թվականի համար զրոյական պատնեշով համամասնական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ,-այս մասին ասված է Եվրոպայի խորհրդի Վրաստանի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ:
«Լրիվ համամասնական ընտրական համակարգի ներկայացումը մինչ գալիք ընտրությունները, վեհաժողովի վաղուցվա հանձնարարականն է, այդպիսով մենք աջակցում ենք այդ նախաձեռնությանը»,-ասված է հայտարարության մեջ:
Դրա հետ մեկտեղ ասված է, որ դրա համար անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել Վրաստանի սահմանադրությունում, որը հավանաբար տեղի չի ունենա առանց ընդիմության աջակցության:
Հայտարարության մեջ ասված է նաև, որ համազեկուցողները եզրահանգման պատրաստման համար Վրաստան են այցելելու սեպտեմբերին: