Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամների մի մասը, այդ թվում Վարստանը բողոքարկել են Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները

16:48, 25.01.2021

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամների մի մասը, այդ թվում Վրաստանի պատվիրակությունը, բողոքարկել են Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները:

Ստրասբուրգում ընթացող նստաշրջանում նշված նախաձեռնությամբ հանդես է եկել, Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատվիրակության նախագահ, պատգամավոր Մարիա Մեզենցևան:

Մեզենցևան պնդում է, որ Ռուսաստանը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները Ուկրաինայի բռնազավթված տարածքներում և այդպիսով խախտում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևը:

Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների բողոքարկումը պաշտպանել են վեհաժողովի 38 անդամներ, 61-ը դեմ են արտահայտվել, իսկ 51 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Ռուսաստանի լիազորությունների բողոքարկմանը աջակցել է հինգ երկիր, այդ թվում ՝ Վրաստանի պատվիրակությունը:

Ըստ այդմ, ընթացակարգի համաձայն, այս հայցն ուղարկվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովին, որը այս հարցի վերաբերյալ 24 ժամվա ընթացքում պատրաստելու է զեկույց:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կվերադառնա այս հարցի քննարկմանը հինգշաբթի օրը:

Նմանատիպ