Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հաստատել է Ստրասբուրգի դատարանի որոշումների կատարման մասին զեկույցը, որում խոսվում է Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի վեճի մասին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 105 կողմ, 20 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման մասին զեկույցը:
Փաստաթուղթը անդամ երկրներին կոչ է անում արագացնել Ստրասբուրգի դատարանի որոշումների կատարումը և փոխհատուցման վճարումը:
Փաստաթղթի համաձայն, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախարարների հանձնաժողովը ներկայումս վերահսկում է, Ստրասբուրգի դատարանի շուրջ հինգ հազար վճռի կատարումը:
Չնայած նրան, որ վերջին մի քանի տարիների ընթացքում քննարկվելիք գործերի քանակը զգալիորեն նվազել է, կառուցվածքային հիմնախնդիրների վերաբերյալ շատ որոշումներ կատարված չեն ավելի քան մեկ տասնամյակ: Հատկանշական է, որ բոլորից շատ կատարված որոշում ունի՝ Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ռումինիան, Հունգարիան, Իտալիան, Հունաստանը, Մոլդովան, Ադրբեջանը և Բուլղարիան:
Զեկույցում խոսվում է Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի վեճի մասին, որը վերաբերում է 2006 թվականի սեպտեմբերից մինչև 2007 թվականի հունվար, Ռուսաստանի Դաշնությունում Վրաստանի քաղաքացիների կալանավորումանը, ձերբակալմանը և արտաքսմանը:
Փաստաթղթում նշվում է, որ Ստրասբուրգի դատարանը պարտավորեցրել է Ռուսաստանին վճարել 10 000 եվրո փոխհատուցում, Վրաստանի կառավարությանը, առնվազն 1 500 քաղաքացիների բարոյական վնասի համար:
Զեկույցի համաձայն, նախարարների հանձնաժողովն իր 1 369-րդ նստաշրջանում մտահոգություն է հայտնել, որ փոխհատուցումը դեռ չի վճարվել և ընդգծվել է հռչակագրի 46.1 հոդվածի համաձայն փոխհատուցում վճարելու դատարանի անվերապահ պարտավորությունը:
Հանձնաժողովը միևնույն ժամանակ կոչ է արել Ռուսաստանին, անհապաղ սկսել մանրակրկիտ խորհրդակցություններ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության հետ, հաշվեգրված տոկոսների ուշ վճարման դիմաց փոխհատուցման ժամկետների վերաբերյալ: