Եվրոպայի խորհրդի սպորտի պատասխանատու նախարարների կոնֆերանսը հնարավորություն է տալիս ներդրում ունենալ ընդհանուր եվրոպական համագործակցության խորացման գործում
Եվրոպայի խորհրդի սպորտի պատասխանատու նախարարների կոնֆերանսը հնարավորություն է տալիս ներդրում ունենալ ընդհանուր եվրոպական համագործակցության խորացման գործում

Հեղինակավոր կոնֆերանսի Վրաստանում անցկացումը մեր երկրին հնարավորություն է տալիս ներդրում ունենալ ընդհանուր եվրոպական համագործակցության խորացման գործում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Եվրոպայի խորհրդին, սպորտի պատասխանատու նախարարների 15-րդ հոբելյանական կոնֆերանսի բացմանը:

Վարչապետը նշել է, որ Վրաստանի նախաձեռնությամբ, Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ մշակվել է սպորտի աշխարհի համար աննախադեպ փաստաթուղթ, միջազգային հռչակագիր – Թբիլիսիի հռչակագիրը մարդու իրավունքների և սպորտի մասին:

«Մեզ համար մեծ պատիվ է, Թբիլիսիում հյուրընկալել Եվրոպայի խորհրդի սպորտի պատասխանատու նախարարների 15-րդ հոբելյանական կոնֆերանսը: Հիշեցնենք, Վրաստանը հնագույն քաղաքակրթություն, մշակութային բազմազանություն և ժառանգություն ունեցող երկիր է և միևնույն ժամանակ, հայտնի է սպորտային հնագույն ավանդույթներով:

Վրաստանը աշխարհագրական, քաղաքական, մշակութային արժեքների տեսանկյունից, Եվրոպայի անբաժան մասն է: Եվրոպական ինտեգրման ճանապարհին մեր հավատարիմ աջակիցն է Եվրոպայի խորհուրդը, որի հետ համագործակցությունը հաշվում է մի քանի տասնյակ տարիներ: 1999 թվականից մինչ օրս էլ ավելի է խորացել համագործակցությունը Վրաստանի և Եվրոպայի խորհրդի միջև և ներառել բոլոր ուղղությունները, այդ թվում, բնական է, կարևոր տեղ է զբաղեցնում նաև սպորտի ոլորտը:

 

Վերոնշյալը հաստատում է Վրաստանի կողմից Եվրոպայի խորհրդի ընդլայնված համաձայնության շրջանակներում բազմակողմ համագործակցությունը»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Վարչապետի խոսքով, դրա հետ մեկտեղ, մշակվել են միջազգային հռչակագրեր՝ սպորտում կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով:

 

«Կարևոր և հեղինակավոր կոնֆերանսի Վրաստանում անցկացումը մեր երկրին հնարավորություն է տալիս ներդրում ունենալ ընդհանուր եվրոպական համագործակցության խորացման գործում»,- նշել է Մամուկա Բախտաձեն: