Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն այցելել է օկուպացիոն գծի մոտ գտնվող Օձիսի գյուղ
Վրաստանում այցով գտնվող Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերտին այցելել է օկուպացիոն գծի մոտ գտնվող Օձիսի գյուղ:
Մայքլ Օ’Ֆլահերտին այցելել է նաև Ծերովանիի հարկադիր տեղահանվածների բնակավայր: Հանձնակատարը տեղում ծանոթացել է օկուպացիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և տեղահանված անձանց վիճակին:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը ապրիլի 14-16-ը այցով գտնվում է Վրաստանում, որի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ: