Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի 22-րդ համախմբված զեկույցի՝ «հակամարտություն Վրաստանում» քննարկման մասին, Եվրամիության անունից արվել է հայտարարություն
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի 22-րդ համախմբված զեկույցի՝ «հակամարտություն Վրաստանում» քննարկման մասին, Եվրամիության անունից արվել է հայտարարություն:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, հայտարարության մեջ Եվրամիությունը ողջունում է գլխավոր քարտուղարի 22-րդ համախմբված զեկույցը և ընդգծում է Եվրոպայի խորհրդի քաղաքական օրակարգում նրա պահելու կարևորությունը: Եվրամիությունն աջակցում է Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում մարդու իրավունքների պաշտպանության մասին զեկույցների շարունակմանը:
«Հայտարարության մեջ Եվրամիությունը ափսոսում է Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի որոշումների՝ «Եվրոպայի խորհուրդը և հակամարտությունը Վրաստանում» չկատարման պատճառով և կոչ է անում անհապաղ կատարել դրանք: Եվրամիությունը խորապես մտահոգված է Վրաստանի տարածաշրջաններում ՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում / Ցխինվալիում, մարդու իրավունքների և անվտանգության իրավիճակի շարունակական վատթարացմամբ: Նշվել է այսպես կոչված անցակետերի փակումը, ինչը բացասաբար է ազդում տեղի բնակչության անվտանգության և բարեկեցության վրա, հատկապես COVID-19 համավարակի ժամանակ: Եվրամիությունը ընդգծում է այսպես կոչված անցակետերի բացման անհրաժեշտությունը:
Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր անօրինական ձերբակալվածներին, այդ թվում ՝ Վրաստանի քաղաքացի Զազա Գախելաձեին, ով վիրավորվել էր և որին Հարավային Օսիայի այսպես կոչված քրեական օրենսգրքով սպառնում է 12 տարով ազատազրկում»,- ասված է Եվրամիության հայտարարության մեջ:
Եվրամիությունը դատապարտում է վրացիների նկատմամբ էթնիկ խտրականության մասին հաղորդագրությունները: Հայտարարությունում ընդգծված է տեղական բնակչության դեմ մարդու իրավունքների խատման փաստերը, որոնք էլ ավելի են սրվել COVID-19 համավարակի պատճառով և խոչընդոտում է տեղի բնակչությանը ոչ միայն տնտեսական գործունեություն ծավալելուն, այլև կանգնեցնում է սննդի պակասի առջև», – հայտարարում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում:
Նրանց խոսքով, հայտարարության մեջ ընդգծված են նաև անվտանգության տեսանկյունից լուրջ մարտահրավերները, որոնք հատկապես ուշագրավ են Չորչանա-Ծնելիսի շրջանում գոյություն ունեցող իրավիճակի պատճառով:
«Եվրամիությունը մտահոգված է Վրաստանի տարածքում Ռուսաստանի ապօրինի ռազմական ներկայությամբ, այդ թվում ՝ վերջերս կայացած «Kavkaz 2020» լայնամասշտաբ զորավարժություններով: Բացի այդ, Եվրամիությունը դատապարտում է այսպես կոչված սահմանազատման գործընթացը ՝ Հարավային Օսիայի / Ցխինվալի տարածաշրջանում:
Եվրամիությունը մտահոգված է հակամարտությունից տուժած տարածաշրջաններում մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարողների անպատժելիությամբ և ընդգծում է Վրաստանի քաղաքացիների՝ Արչիլ Տատունաշվիլիի, Գիգա Օթխոզորիայի և Իրակլի Կվարացխելիայի մահվան դեպքերի պատշաճ հետաքննության և արդարադատության կատարման կարևորությունը:
Միևնույն ժամանակ, Եվրամիությունը ափսոսում է, որ բռնի տեղահանված անձանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և անարգել վերադարձի հարցում առաջընթաց չի գրանցվել:
Եվրամիությունը իր աջակցությունն է հայտնում հակամարտության խաղաղության կարգավորման և վստահության ամրապնդման նախագծերին: Ընդգծում է Ժնևի միջազգային բանակցությունների առանց խափանման անցկացման կարևորությունը և նշում միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների (IPRM) պարբերական հանդիպումների առանց նախապայմանների վերսկսման անհրաժեշտությունը:
Հայտարարությունը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում անվերապահորեն և լիովին կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագիրը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի 22-րդ համախմբված զեկույցի հրապարակման կապակցությամբ, Եվրոպայի խորհրդում, Եվրամիության պատվիրակության անունից տարածված հայտարարությունը», – ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: