Եվրոպայի ներդրումային բանկը Վրաստանին տրամադրելու է 250 միլիոն եվրո
Վրաստանի և Եվրոպայի ներդրումային բանկի (EIB) միջև 250 միլիոն եվրոյի չափով ֆինանսական ռեսուրսի տրամադրման և հաջող համագործակցության մասին են զրուցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Եվրոպայի ներդրումային բանկի (EIB) փոխնախագահ Վազիլ Հուդակը, կառավարության գրասենյակում տեղի ունեցած հանդիպմանը:
Վարչապետի մամուլի ծառայության լրատվությամբ, հանդիպմանը ուշադրություն է դարձվել տրանսպորտային և մունիցիպալ ինֆրակառուցվածքի մոդեռնացման, փոքր և միջին բիզնեսի աջակցության և էներգետիկական անվտանգության ապահովման ուղղությամբ համագործակցության և այն կարևոր նախագծերի վրա, որոնք երկրում իրականացվում են Եվրոպայի ներդրումային բանկի ֆինանսավորմամբ:
Այդ թվում խոսքը վերաբերել է եվրոպայի ներդրումային բանկի նախագծին (Innovfin), որը ծառայում է նորարարական նախագծերի ֆինանսավորմանը և նշվել է, որ այն աջակցելու է Վրաստանում նորարարական նախագծերի զարգացմանը:
Եվրոպայի ներդրումային բանկի կողմից մինչ այսօր հանրային սեկտորում ֆինանսավորված ներդրումային նախագծերի ծավալը կազմում է մոտ 1,33 միլիարդ եվրո, իսկ մասնավոր սեկտորի համար բանկը տրամադրել է 215,8 միլիոն եվրո:
Հեղինակ -
Edgar Barsegyan