Եվրոպայի մասշտաբով հեռարձակողները ֆինանսավորվում են խառը, այդ թվում մասնավոր եկամուտներով. Էկա Բեսելիա

15:50, 14.12.2017

Խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ Էկա Բեսելիան խորհուրդ է տալիս գործընկերներին, եթե նրանք իսկապես մտածում են հանրային հեռարձակողի մասին, ծանոթանալ Եվրոպայի հեռարձակողների միության հաշվետվության հետ, որտեղ մանրամասն ներկայացված է «Հեռարձակման մասին» օրինագծով նախատեսված հարցերի գնահատականը:

Լիագումար նիստին, օրենսդրական փաթեթը քննարկելու ժամանակ Բեսելիան  ուշադրությունը բևեռել է Եվրոպայի հեռարձակողների միության կարծիքների վրա և կոչ արել պատգամավորներին աջակցել փոփոխություններին:

Պատգամավորի խոսքերով, նա հարգում է տարբերվող միտքն ու կրիտիկական կարծիքը, այդ թվում բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն սեփական տեսակետը:

 

 

 

Նմանատիպ