Եվրոպայի հանրային հեռարձակողները Թինաթին Բերձենիշվիլիին շնորհավորում են երկրորդ ժամկետով ընտրվելու առթիվ
Եվրոպայի հանրային հեռարձակողների ղեկավարները շնորհավորում են Թինաթին Բերձենիշվիլիին Վրաստանի հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենի պաշտոնում երկրորդ ժամկետով ընտրվելու կապակցությամբ և մաղթում հաջողություններ, նոր ձեռքբերումներ ու արգասաբեր գործունեություն հանրային մեդիայի զարգացման ուղղությամբ:
Թինաթին Բերձենիշվիլին շնորհավորանքներ է ստացել Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարությունից, ինչպես նաև տարբեր երկրների հանրային հեռարձակողներից՝ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Իրլանդիայից, Բելգիայից, Ֆինլանդիայից, Դանիայից, Հունաստանից, Ռումինիայից, Հունգարիայից, Իտալիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լատվիայից, Բուլղարիայից, Կանադայից, Չեխիայից, Լիտվայից, Սլովենիայից:

Գործընկերները Թինաթին Բերձենիշվիլիին և նրա թիմին հաջողություններ են մաղթել հետագա գործունեության մեջ: Շնորհավորանքներում ընդգծված են Թինաթին Բերձենիշվիլիի մասնագիտական ձեռքբերումները և նշված է այդ արդյունքների կարևորությունը. հեռարձակողների ղեկավարները հույս են հայտնում, որ նոր պաշտոնավարումն աչքի ընկնի բազմաթիվ կարևոր արդյունքներով ինչպես Վրաստանում հանրային հեռարձակողի զարգացման, այնպես էլ եվրոպական հանրային մեդիայի ամրապնդման ուղղությամբ:
Թինաթին Բերձենիշվիլիի երկրորդ ժամկետով ընտրվելու մասին տեղեկությունը հրապարակվել է նաև Եվրոպական հեռարձակողների միության պաշտոնական կայքում: