Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը նվաճել է Մոնտենեգրոյի հավաքականը. Ջրագնդակ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ջրագնդակի Եվրոպայի առաջնության շրջանակներում տեղի է ունեցել երրորդ տեղի համար հանդիպումը:
Բրոնզե մեդալների համար մրցել են՝ նախկին Հարավսլավիայի երկու ներկայացուցիչ ՝ Խորվաթիան և Մոնտենեգրոն: Հանդիպումը ընթացել է շատ հետաքրքիր և ավարտվեց Մոնտենեգրոյի հաղթանակով ՝ 10-9 (1: 3, 2: 4, 4: 1, 3: 1):
Նշենք, որ այս րոպեներին ընթանում է եզրափակիչ հանդիպումը, որտեղ տանտեր Հունգարիան առաջին խաղակեսում 4:3 հաշվով հաղթում է Իսպանիային: Հանդիպումը ուղիղ հեռարձակվում է Վրաստանի առաջին ալիքով: