Վրաստան-Հունաստան հանդիպումը սկսվելու է ժամը 19:00-ին | Եվրոպայի ջրագնդակի առաջնություն
Բուդապեշտում ընթացող ջրագնդակի Եվրոպայի առաջնությունում, Վրաստանի հավաքականը իր հերթական հանդիպումը անց է կացնելու Հունաստանի հավաքականի հետ:
Հանդիպումը տեղի է ունենալու այսօր, Թբիլիսիի ժամանակով 19:00-ին, և նրա ուղիղ հեռարձակումը ներկայացնելու է Վրաստանի առաջին ալիքը:
Հիշեցնենք, երկու օր առաջ Վրաստանի հավաքականը պարտության էր մատնել Ֆրանսիային և ձեռք բերել պատմական հաղթանակ:
Լարված պայքարում մեր թիմը հաղթել է 9:7 հաշվով և ապահովել Վրաստանի հավաքականի տեղը մայրցամաքի 12 լավագույն թիմերի շարքում:
Խաղերի ժամանակացույցը հետևյալն է.
Հունվարի 18, շաբաթ. Իտալիա-Վրաստան – 17:30
Հունվարի 20, երկուշաբթի. B4 – D4 – 16:00 և B2-D3 – 20:30
Հունվարի 22, չորեքշաբթի, 15-րդ և 16-րդ տեղերի համար հանդիպումներ – 13:00, 13-րդ և 14-րդ տեղերի համար – 14:30
Հունվարի 24, ուրբաթ , կիսաեզրափակիչ – 20:30 և 22:00
Հունվարի 26, կիրակի – հանդիպում երրորդ տեղի համար – 19:00
Հունվարի 26, կիրակի – եզրափակիչ – 22:00
Հանդիպումների ուղիղ հեռարձակումը ներկայացնելու է ՝ Վրաստանի առաջին ալիքը: