Եվրոպան ակտիվ կաջակցի իր արժեքներին այն տարածաշրջաններում, որտեղ ունի ռազմավարական կապ, օրինակ՝ Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում. Շառլ Միշել
«Ես անցյալ շաբաթ այնտեղ էի», – այս մասին Եվրամիության պատվաստումների ծրագրի վերաբերյալ հատուկ նամակում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Նամակում Շառլ Միշելը նշում է, որ զարմացած է այն տեղեկատվությունից, որ Եվրոպան չի գործում համերաշխ: Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով, յուրաքանչյուրը պաշտպանված կլինի կորոնավիրուսային վարակից, երբ յուրաքանչյուր տարածաշրջան պաշտպանված կլինի:
«Եվրամիությունը նախապես պատվիրել է ավելի քան երկու միլիարդ դեղաչափ,կրկնակի անգամ ավելին, քան անհրաժեշտ է իր բնակչության պատվաստման համար: Լրացուցիչ դեղաչափերը, որոնք մենք տալիս ենք աշխարհի մեր գործընկեր երկրներին և տարածաշրջաններին, հնարավորություն կտան պատվաստել մի քանի հարյուր միլիոն մարդու: Ավելին, Եվրոպան ակտիվորեն խթանում է իր արժեքները կոնկրետ և ուժեղ գործողությունների միջոցով, հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ մենք ունենք ռազմավարական դաշինքներ, ինչպիսիք են Արևելյան գործընկերության երկրները, այդ թվում ՝ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, որտեղ ես այցելել եմ նախորդ շաբաթ»,-գրել է Շառլ Միշելը: