«Եվրոպական Վրաստանում» հայտարարում են, որ «Վրացական երազանքի» անդամները, նախապես տեղեկություն ունեին «Արդար ընտրությունների» արդյունքների վերաբերյալ

14:18, 12.12.2020

Երբ խոսում էինք կեղծման մասին, «Եվրոպական Վրաստանը» երբեք չի հենվել «Արդար ընտրությունների» զուգահեռ վերահաշվարկի արդյունքների վրա,- այս մասի հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» խոսնակ Թորնիկե Դիասամիձեն:

Ինչպես նշել է Թոռնիկե Դիասամիձեն, «Արդար ընտրությունները» չի կարող չափել այն տիպի կեղծումը, ինչպիսին «քվեաթերթիկներ լցնելն է»:

«Արդար ընտրությունները» չի կարող վերահսկել կարուսելները, բռնությունը և «Վրացական երազանքի» անդամները նախապես ապօրինի կերպով տեղեկություն էին ձեռք բերել «Արդար ընտրությունների» արդյունքների մասին, քանի որ տարօրինակ կերպով ակտիվացել էին վերջին օրերի ընթացքում»,- հայտարարել է Դիասամիձեն:

ԿԸՀ-ի վերջնական տվյալների համաձայն, «Վրացական երազանքը» ստացել է ձայների 48,22% -ը: Միեւնույն ժամանակ, ըստ ISFED-ի երեկ հրապարակած զուգահեռ հաշվարկի արդյունքների, «Վրացական երազանքի» առավելագույն արդյունքը 48,3% է, իսկ նվազագույնը՝ 46,9%: Այսպիսով, ISFED-ի զուգահեռ հաշվարկի ճշգրտված արդյունքները համընկնում են ԿԸՀ-ի վերջնական արդյունքների հետ: Նշենք, որ կազմակերպության կողմից նոյեմբերի 1-ին հրապարակված զուգահեռ հաշվարկի արդյունքների համաձայն, «Վրացական երազանքի» առավելագույն արդյունքը 46,5% էր, իսկ նվազագույնը` 45,1%:

Նմանատիպ